ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ՇԱՏ ՀԱՐՑԵՐՈՒՄ<br /> ԼՈԿՈՄՈՏԻՎԻ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ՇԱՏ ՀԱՐՑԵՐՈՒՄ
ԼՈԿՈՄՈՏԻՎԻ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • 12-09-2007 22:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ընկերության բաժնետերերի ներկայացուցիչների եւ գազի ոլորտի մի շարք պատասխանատուների հետ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նշել է, որ «ՀայՌուսգազարդ»-ը Հայաստանի ամենախոշոր ձեռնարկություններից է եւ շատ հարցերում լոկոմոտիվի դեր է կատարում տնտեսության համար: Ս.Սարգսյանը հույս է հայտնել, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ապագայում ավելի կհզորանա ու կզարգանա, որի համար ունի բոլոր հնարավորությունները: Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը իր կողմից հնարավորինս կնպաստի ձեռնարկության հետագա զարգացմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն