ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ՇԱՏ ՀԱՐՑԵՐՈՒՄ<br /> ԼՈԿՈՄՈՏԻՎԻ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ՇԱՏ ՀԱՐՑԵՐՈՒՄ
ԼՈԿՈՄՈՏԻՎԻ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

  • 12-09-2007 22:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կազմաւորման 10-ամեակի կապակցութեամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ընկերութեան բաժնետէրերի ներկայացուցիչների եւ գազի ոլորտի մի շարք պատասխանատուների հետ: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից: Վարչապետը նշել է, որ «հայռուսգազարդ»-ը Հայաստանի ամենախոշոր ձեռնարկութիւններից է եւ շատ հարցերում լոկոմոտիվի դեր է կատարում տնտեսութեան համար: Ս.Սարգսեանը հոյս է յայտնել, որ «հայռուսգազարդ» ընկերութիւնն ապագայում աւելի կհզորանա ու կզարգանա, որի համար ունի բոլոր հնարաւորութիւնները: Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարութիւնը իր կողմից հնարավորինս կնպաստի ձեռնարկութեան յետագայ զարգացմանը:
  -   Տնտեսութիւն