ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ՇԱՏ ՀԱՐՑԵՐՈՒՄ
ԼՈԿՈՄՈՏԻՎԻ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
12-09-2007 22:40:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի
կազմավորման 10-ամյակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը
սեպտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ընկերության բաժնետերերի
ներկայացուցիչների եւ գազի ոլորտի մի շարք պատասխանատուների հետ:
Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը նշել է, որ «ՀայՌուսգազարդ»-ը Հայաստանի ամենախոշոր
ձեռնարկություններից է եւ շատ հարցերում լոկոմոտիվի դեր է կատարում
տնտեսության համար: Ս.Սարգսյանը հույս է հայտնել, որ
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ապագայում ավելի կհզորանա ու
կզարգանա, որի համար ունի բոլոր հնարավորությունները: Վարչապետը
վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը իր կողմից հնարավորինս
կնպաստի ձեռնարկության հետագա զարգացմանը: