ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ<br /> ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»<br />


ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

  • 11-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Զինված ուժերի մշտական մարտական պատրաստականության եւ մարտունակության համապատասխան վիճակի պահպանման նպատակի իրականացմանն ուղղված խնդիրների լուծման համար 2006թ.-ի պետբյուջեից հատկացվել է շուրջ 75,3 մլրդ դրամ (մոտ 215 մլն ԱՄՆ դոլար): Կատարողականը կազմել է 100 տոկոս: Հատկացումների 82,7 տոկոսը ուղղվել է ընթացիկ, իսկ 17,3 տոկոսը` կապիտալ ծախսերին: 2005-ի նկատմամբ հատկացումներն աճել են 16,7 տոկոսով: ՀՀ Ազգային Ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` ներկայացնելով 2006թ.-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը պաշտպանության նախարարության համակարգի մասով: Ըստ նախարարի, մեծածավալ աշխատանքներ են կատարվել մարտական հերթապահությունը ճիշտ կազմակերպելու եւ անձնակազմի կենցաղը բարելավելու համար: Նշվեց, որ լգալի աշխատանք է տարվել նաեւ անձնակազմի իրային ունեցվածքով, բուժօգնությամբ ապահովման, կենցաղային պայմանների բարելավման, պահեստային պաշարների ստեղծման, զինվորական համազգեստի եւ իրային միջոցների, պարագաների որակի բարձրացման ուղղությամբ: Շոշափելի առաջընթաց է արձանագրվել բնակարանաշինության ոլորտում. 2006-ին հատկացված 3,985 մլրդ դրամով շահագործման է հանձնվել 491 բնակարան: Բնակարան ձեռք բերելու համար 315 զոհված, մահացած եւ հաշմանդամ զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքներին պետբյուջեով հատկացվել է 1,789 մլրդ դրամ` 2005-ին 789,2 մլն դրամի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն