ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ<br /> ՆԱՐԿՈԲԱՐՈՆԸ<br />


ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ
ՆԱՐԿՈԲԱՐՈՆԸ

  • 11-09-2007 12:35:00   | Կոլումբիա  |  Միջազգային
ԱՐՄԵՆԻԱ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոլումբիայում սեպտեմբերի 10-ին ձերբակալվել է աշխարհի համար առաջին նարկոբարոն Դիեգո Մանտոյան: Այս մասին հայտարարել է Կելումբիայի պաշտպանության նախարար Խուան Մանուել Սանթոսը: Ըստ տեղեկությունների, «դոն Դիեգոն», որի գլխի համար Վաշինգտոնը խոստանում էր 5 մլն ԱՄՆ դոլար, ձերբակալվել է կոլումբիական Արմենիա քաղաքում: 49-ամյա նարկոբարոնի հիմնած նարկոկարտելը զբաղվում էր կոկաինի արտադրությամբ եւ վերահսկում ԱՄՆ եւ Եվրոպա արտահանվող թմրադեղերի 70 %-ը: Նշվում է նաեւ, որ «դոն Դիեգոյի» մարդասպանների բանակը պատասխանատվություն է կրում մոտ 1,5 հազար մարդկանց սպանության համար:
Նոյյան տապան  -   Միջազգային