ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԲՈԼՈՐ 6 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԲՈԼՈՐ 6 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

  • 10-09-2007 19:00:00   |   |  Սպորտ
ՊՈՐՏՍՄՈՒԹ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-ին Անգլիայի Պորտսմութ քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանեկան առաջնությունը, որին մասնակցող 12 երկրի պատվիրակների թվում էին Հայաստանի 6 մարզիկներ: Նրանցից առաջին տեղը գրավեց Արամ Պապոյանը (50 կգ, Վանաձոր), երկրորդ տեղին արժանացավ Դավիթ Շահբազյանը (41 կգ, Վանաձոր), իսկ պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Դավիթ Մադաթյանը (38 կգ, Սեւան), Սեւակ Միրոյանը (40 կգ, Էջմիածին), Ազատ Խաչատրյանը (44 կգ, Երեւան) եւ Ջոնիկ Տոնոյանը (48 կգ, Երեւան): Այսպիսով, հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ստեփան Աթոյանի բոլոր 6 սաները տուն վերադարձան մեդալներով: Թիմային պայքարում առաջին եռյակը կազմեցին Ռուսաստանի, Անգլիայի եւ Հայաստանի բռնցքամարտիկները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play