ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ԿԱՆԱԴԱԿԱՆ MACADAMIAN TECHNOLOGIES<br /> ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ԿԱՆԱԴԱԿԱՆ MACADAMIAN TECHNOLOGIES
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

  • 07-09-2007 22:40:00   | Կանադա  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսին Օտտավայում գտնվող հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչների պատվիրակության եւ ՏՏ ոլորտի կանադական խոշորագույն Macadamian Technologies ընկերության միջեւ ստորագրվել է արձանագրություն Հայաստանում Macadamian Technologies-ի մասնաճյուղ-լաբորատորիա հիմնելու մասին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, սեպտեմբերի 6-ին ընկերությունը պաշտոնապես հայտարարել է այս մասին: Հայաստանյան մասնաճյուղը, որն ընկերության երրորդ արտասահմանյան ստորաբաժանումն է, կենտրոնացած է լինելու շարժական տեխնոլոգիաների զարգացման վրա: Macadamian Technologies րնկերության հայաստանյան նոր մասնաճյուղի վերաբերյալ հավելյալ մանրամասներ են զետեղված դեսպանության www.armembassycanada.ca կայքում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն