ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ԿԱՆԱԴԱԿԱՆ MACADAMIAN TECHNOLOGIES<br /> ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱՃԻՒՂ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ԿԱՆԱԴԱԿԱՆ MACADAMIAN TECHNOLOGIES
ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱՃԻՒՂ

  • 07-09-2007 22:40:00   | Կանադա  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսին Օտտավայում գտնուող հայկական տեղեկատուական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչների պատուիրակութեան եւ ՏՏ ոլորտի կանադական խոշորագոյն Macadamian Technologies ընկերութեան միջեւ ստորագրուել է արձանագրութիւն Հայաստանում Macadamian Technologies-ի մասնաճիւղ-լաբորատորիա հիմնելու մասին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, սեպտեմբերի 6-ին ընկերութիւնը պաշտօնապէս յայտարարել է այս մասին: Հայաստանեան մասնաճիւղը, որն ընկերութեան երրորդ արտասահմանեան ստորաբաժանումն է, կենտրոնացած է լինելու շարժական տեխնոլոգիաների զարգացման վրայ: Macadamian Technologies րնկերության հայաստանեան նոր մասնաճիւղի վերաբերեալ հաւելեալ մանրամասներ են զետեղուած դեսպանութեան www.armembassycanada.ca կայքում:
  -   Տնտեսութիւն