ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԿՈՒ ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՎՈՂ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԿՈՒ ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ
ԱՆՑԿԱՑՎՈՂ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

  • 07-09-2007 19:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կահիրեում անցկացվող Էքսպերիմենտալ թատրոնների 19-րդ ամենամյա միջազգային փառատոնին մասնակցում են երկու հայաստանյան թատրոններ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, փառատոնին մասնակցող Հովհ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի կոլեկտիվը հանդես կգա Ս.Մռոժեկի «Սո-ված-ները» ներկայացումով (բեմադրիչ` Նարինե Գեւորգյան), իսկ «Գոյ» թատրոնը` «Իմ մահը» բեմադրությամբ (ռեժիսոր եւ սցենարի հեղինակ` Արթուր Տեր-Դանիելյան):
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play