ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2006 Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ<br /> ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԿԱԶՄԵԼ Է 99,98%<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2006 Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԿԱԶՄԵԼ Է 99,98%

  • 04-09-2007 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահի աշխատազմի ֆինանսավորումը, ըստ 2006թ.-ի ճշտված ծրագրային ցուցանիշների, նախատեսված է եղել 2,625 մլրդ դրամ (ավելի քան 6,3 մլն ԱՄՆ դոլար): Կատարողականը կազմել է 99,98 տոկոս: Կառավարության պահուստային ֆոնդից 2006-ին լրացուցիչ հատկացվել է նաեւ 60 մլն դրամ չնախատեսված որոշ ընթացիկ հարցերի կարգավորման համար: ՀՀ 2006թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկմանը նվիրված Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների սեպտեմբերի 4-ի համատեղ նիստում այս մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Նշվեց, որ 2005թ.-ից ՀՀ նախագահի աշխատակազմին տարեկան հատկացվում է 100 մլն դրամ` հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացնելու համար: Ըստ Ա.Գեւորգյանի, առաջին երկու տարիները ցույց տվեցին, որ ՀԿ-ներին պետական աջակցության առումով սա «բավականին արդյունավետ մեխանիզմ է»: 2006-ին մրցույթներին մասնակցելու հայտ ներկայացրած 102 ՀԿ-ներից հաղթող են ճանաչվել 19-ը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն