ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2006 Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ<br /> ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԿԱԶՄԵԼ Է 99,98%<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2006 Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԿԱԶՄԵԼ Է 99,98%

  • 04-09-2007 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահի աշխատազմի ֆինանսավորումը, ըստ 2006թ.-ի ճշտուած ծրագրային ցուցանիշների, նախատեսուած է եղել 2,625 մլրդ դրամ (աւելի քան 6,3 մլն ԱՄՆ դոլար): Կատարողականը կազմել է 99,98 տոկոս: Կառավարութեան պահուստային ֆոնդից 2006-ին լրացուցիչ յատկացուել է նաեւ 60 մլն դրամ չնախատեսուած որոշ ընթացիկ հարցերի կարգաւորման համար: ՀՀ 2006թ.-ի պետբիւջէի կատարողականի քննարկմանը նուիրուած Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների սեպտեմբերի 4-ի համատեղ նիստում այս մասին յայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմէն Գեւորգեանը: Նշուեց, որ 2005թ.-ից ՀՀ նախագահի աշխատակազմին տարեկան յատկացւում է 100 մլն դրամ` հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ յատկացնելու համար: Ըստ Ա.Գեւորգեանի, առաջին երկու տարիները ցոյց տվեցին, որ ՀԿ-ներին պետական աջակցութեան առումով սա «բաւականին արդիւնաւէտ մեխանիզմ է»: 2006-ին մրցոյթներին մասնակցելու յայտ ներկայացրած 102 ՀԿ-ներից յաղթող են ճանաչուել 19-ը:
  -   Տնտեսութիւն