ՉԻՆ ՀԱԿԵՐՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԸ<br />


ՉԻՆ ՀԱԿԵՐՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԸ

  • 04-09-2007 14:50:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չին հակերները վնասել են Պենտագոնի համակարգչային ցանցը` շարքից հանելով 1,5 հազար համակարգիչ: Այս մասին հաղորդում է «Financial Times»-ը: Ըստ ամերիկյան աղբյուրների, ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության համակարգչային ցանցի վրա հարձակումը տեղի է ունեցել հունիսի 20-ին Չինաստանի ազգային-ազատագրական բանակի մասնագետների կողմից: Միեւնույն ժամանակ նշվում է, որ չինաստանի կառավարությունը հերքում է տարածված լուրերը. «Չինաստանին եւ չի զինվորականներին համակարգչային հարձակումների մեջ մեղադրելը անհիմն է եւ հանդիսանում է «սառը պատերազմի» մտածողության դրսեւորում»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ցզյան Յուն:
Նոյյան տապան  -   Միջազգային