ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԲՆԱԿՉՈՒՀԻՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՎԵՑ ԵՐԵԽԱ<br /> Է ԾՆԵԼ` ՀԻՆԳ ՏՂԱ ԵՎ ՄԵԿ ԱՂՋԻԿ<br />


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԲՆԱԿՉՈՒՀԻՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՎԵՑ ԵՐԵԽԱ
Է ԾՆԵԼ` ՀԻՆԳ ՏՂԱ ԵՎ ՄԵԿ ԱՂՋԻԿ

  • 03-09-2007 16:21:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սանկտ Պետերբուրգ քաղաքի (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) 29-ամյա բնակչուհի Կարոլինա Բիլերը դարձել է հինգ տղայի եւ մեկ աղջկա մայր: Ծնունդը հաջող է անցել, ծննդկանը եւ երեխաները իրենց բավարար են զգում: Վեց երեխաներից, որ ծնվել են ժամկետից երկու ամիս շուտ, հինգը նորմալ վիճակում են: Վեցերորդի հետ, որ տղա է, աշխատում են բժիշկները, հաղորդում է CNN-ը: Նորածինները հիվանդանոցում կմնան մոտ երկու ամիս: Ըստ բժիշկների, նրանց քաշը, որ կազմում է մեկից մինչեւ մեկուկես կիլոգրամ, միանգամայն նորմալ է նրանց զարգացման տվյալ փուլի համար: «Առայժմ ամեն բան այնքան լավ է, որքան կարող է լավ լինել»,- ասում է կեսարյան հատումն իրականացրած վիրաբույժների բրիգադի ղեկավար դոկտոր Կարեն Ռայմերը: Վեցյակի լույս աշխարհ գալու պատճառը եղել են բեղմնավորման հավանականությունը մեծացնող հաբերը: Դրանք ապագա բազմազավակ ծնողները օգտագործել են իրենց չորսամյա դստեր խնդրանքով, որը շատ էր ցանկանում, որպեսզի ինքը փոքր երկվորյակ քույր ու եղբայր ունենա: Ֆլորիդայի Ժողովրդագրության դեպարտամենտը փաստել է, որ վեցնյակ նահանգի տարածքում առաջին անգամ է ծնվել:
Նոյյան տապան  -   Միջազգային