ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԲՆԱԿԱՆՈՆ Է ԶԱՐԳԱՆՈՒՄ,- ԳՏՆՈՒՄ Է<br /> ՏՆՏԵՍԱԳԵՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԲՆԱԿԱՆՈՆ Է ԶԱՐԳԱՆՈՒՄ,- ԳՏՆՈՒՄ Է
ՏՆՏԵՍԱԳԵՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ

  • 30-08-2007 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առեւտրի պակասուրդը կազմել է 838 մլն դոլար` 2006թ.-ի նույն ժամանակահատվածի 511 մլն դոլարի դիմաց: Արտաքին առեւտրի պակասուրդի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 31,7%, ինչը վկայում է երկրի տնտեսության ոչ բնականոն զարգացման մասին: Այս մասին օգոստսոսի 30-ի քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ, ՀՀ վիճակագրական գերատեսչության նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանովը: Ըստ նրա, եթե ԱՄՆ-ում տագնապահարույց են համարում այն հանգամանքը, որ այդ երկրում արտաքին առեւտրի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 6-7%-ի, ապա Հայաստանի իշխանությունները քննարկման առարկա չեն դարձնում այդ հարաբերակցության բարձր ցուցանիշը նվազեցնելու հարցը: Նշվեց, որ պատկան գերատեսչությունների շատ ղեկավարներ անտեղյակ են Հայաստանի տնտեսական զարգացումներից` հարցազրույցների ժամանակ ներկայացնելով պաշտոնական վիճակագրության ցուցանիշներից զգալիորեն տարբերվող տվյալներ: Է.Աղաջանովի խոսքերով, Հայաստանում տեղի է ունենում մշակող արդյունաբերության հզորությունների կրճատման գործընթաց, քանի որ ավանդական արդյունաբերական շատ ապրանքների ներմուծումն ավելի ձեռնտու է դարձել, քան տեղում արտադրելը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն