ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆԸ ՈՉ ԲՆԱԿԱՆՈՆ Է ԶԱՐԳԱՆՈՒՄ,- ԳՏՆՈՒՄ Է<br /> ՏՆՏԵՍԱԳԷՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆԸ ՈՉ ԲՆԱԿԱՆՈՆ Է ԶԱՐԳԱՆՈՒՄ,- ԳՏՆՈՒՄ Է
ՏՆՏԵՍԱԳԷՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ

  • 30-08-2007 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի առաջին կիսամեակում ՀՀ արտաքին առեւտրի պակասուրդը կազմել է 838 մլն դոլար` 2006թ.-ի նոյն ժամանակահատուածի 511 մլն դոլարի դիմաց: Արտաքին առեւտրի պակասուրդի յարաբերակցութիւնը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 31,7%, ինչը վկայում է երկրի տնտեսութեան ոչ բնականոն զարգացման մասին: Այս մասին օգոստսոսի 30-ի քննարկման ժամանակ յայտարարեց տնտեսագէտ, ՀՀ վիճակագրական գերատեսչութեան նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանովը: Ըստ նրա, եթէ ԱՄՆ-ում տագնապահարոյց են համարում այն հանգամանքը, որ այդ երկրում արտաքին առեւտրի պակասուրդ/ՀՆԱ յարաբերակցութիւնը հասել է 6-7%-ի, ապա Հայաստանի իշխանութիւնները քննարկման առարկայ չեն դարձնում այդ յարաբերակցութեան բարձր ցուցանիշը նուազեցնելու հարցը: Նշուեց, որ պատկան գերատեսչութիւնների շատ ղեկավարներ անտեղեակ են Հայաստանի տնտեսական զարգացումներից` հարցազրոյցների ժամանակ ներկայացնելով պաշտօնական վիճակագրութեան ցուցանիշներից զգալիօրէն տարբերուող տվյալներ: Է.Աղաջանովի խօսքերով, Հայաստանում տեղի է ունենում մշակող արդիւնաբերութեան հզորութիւնների կրճատման գործընթաց, քանի որ աւանդական արդիւնաբերական շատ ապրանքների ներմուծումն աւելի ձեռնտու է դարձել, քան տեղում արտադրելը:
  -   Տնտեսութիւն