«ԲԻ ԼԱՅՆ»-Ն ՍԿՍԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ 15<br /> ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ<br />


«ԲԻ ԼԱՅՆ»-Ն ՍԿՍԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ 15
ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

  • 29-08-2007 23:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական «Բի Լայն» ընկերությունը իր ռուսաստանյան գործընկերներից մեկի պատվերով սկսել է ռուսական հեքիաթների մոտիվներով 15 անիմացիոն ֆիլմերի շարքի պատրաստումը: Կինոնկարներից յուրաքանչյուրի տեւողությունը լինելու է 13 րոպե: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց «Բի Լայն»-ի նախագահ Հայկ Խանջյանը, արդեն ավարտվել է առաջին կինոնկարի պատրաստումը եւ սկսվել են երկրորդի արտադրության աշխատանքները: Ըստ Հ.Խանջյանի, մի քանի տարի առաջ «Բի Լայն»-ը թողարկել էր հայկական երեք հեքիաթների անիմացիոն ֆիլմերի լազերային սկավառակներ` տարբեր լեզուներով կրկնօրինակված: «Ցավոք դրանք չհաջողվեց վաճառել, ինչի պատճառներից մեկն այն է, որ սփյուռքահայությունը դեռեւս չի վստահում հայկական արտադրանքին` գերադասելով արեւմտյանը»,- նշեց «Բի Լայն»-ի նախագահը: Նա համոզմունք հայտնեց, որ անիմացիոն մուլտիմեդիայի արտադրությունը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկն է: Նշվեց, որ էլեկտրոնային բովանդակության պահանջարկը ներկայումս շատ բարձր է, եւ Հայաստանում պետք է լինի նման արտադրություն, որպեսզի դրա տարածումով երկրի նկատմամբ վստահություն ստեղծվի, հայ մշակույթը ճանաչվի օտարների կողմից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն