«ԲԻ ԼԱՅՆ»-Ն ՍԿՍԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ 15<br /> ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ<br />


«ԲԻ ԼԱՅՆ»-Ն ՍԿՍԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ 15
ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

  • 29-08-2007 23:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տեղեկատուական տեխնոլոգիաների հայկական «Բի Լայն» ընկերութիւնը իր ռուսաստանեան գործընկերներից մէկի պատուէրով սկսել է ռուսական հեքիաթների մոտիվներով 15 անիմացիոն ֆիլմերի շարքի պատրաստումը: Կինոնկարներից իւրաքանչիւրի տեւողությունը լինելու է 13 րոպե: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Բի Լայն»-ի նախագահ Հայկ Խանջեանը, արդէն աւարտուել է առաջին կինոնկարի պատրաստումը եւ սկսուել են երկրորդի արտադրութեան աշխատանքները: Ըստ Հ.Խանջեանի, մի քանի տարի առաջ «Բի Լայն»-ը թողարկել էր հայկական երեք հեքիաթների անիմացիոն ֆիլմերի լազերային սկաւառակներ` տարբեր լեզուներով կրկնօրինակված: «Ցավոք դրանք չյաջողուեց վաճառել, ինչի պատճառներից մէկն այն է, որ սփիւռքահայութիւնը դեռեւս չի վստահում հայկական արտադրանքին` գերադասելով արեւմտյանը»,- նշեց «Բի Լայն»-ի նախագահը: Նա համոզմունք յայտնեց, որ անիմացիոն մուլտիմեդիայի արտադրութիւնը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարային ուղղութիւններից մէկն է: Նշուեց, որ էլեկտրոնային բովանդակութեան պահանջարկը ներկայումս շատ բարձր է, եւ Հայաստանում պէտք է լինի նման արտադրութիւն, որպէսզի դրա տարածումով երկրի նկատմամբ վստահութիւն ստեղծուի, հայ մշակոյթը ճանաչուի օտարների կողմից:
  -   Տնտեսութիւն