«ՎԻՆԴՈՈՒԶ ՎԻՍՏԱ»-Ի ԵՎ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ՕՖԻՍ 2007»-Ի ՀԱՅԵՐԵՆ<br /> ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԾԱԾՈՂՆԵՐԻՆ ԿԱՌԱՋԱՐԿՎԵՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ<br />


«ՎԻՆԴՈՈՒԶ ՎԻՍՏԱ»-Ի ԵՎ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ՕՖԻՍ 2007»-Ի ՀԱՅԵՐԵՆ
ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԾԱԾՈՂՆԵՐԻՆ ԿԱՌԱՋԱՐԿՎԵՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ

  • 23-08-2007 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա վերջին գործածողների համար հասանելի կլինեն «Մայքրոսոֆթ» ընկերության «Վինդոուզ Վիստա» (Windows Vista) օպերացիոն համակարգի եւ «Մայքրոսոֆթ Օֆիս 2007» (Microsof Office 2007) փաթեթի հայերեն տեղայնացումները: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց տեղայնացումները մշակող հայկական «Բի Լայն» (Bi Line) ընկերության նախագահ Հայկ Խանջյանը: «Բի-Լայնը» «Մայքրոսոֆթի» հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, երկու տարի է, ինչ իրականացնում է այդ ամերիկյան ընկերության ծրագրային փաթեթների հայերեն տեղայնացումը: Ըստ Հ.Խանջյանի, «Վինդոուզ Վիստա» համակարգի հայերեն տեղայնացման մշակումը մոտենում է ավարտին, իսկ «Մայքրոսոֆթ Օֆիս 2007» փաթեթի տեղայնացումը կատարված է 60-70%-ով: Նա նշեց նաեւ, որ այս տարվա փետրվարին ավարտվել է «Մայքրոսոֆթի» «Վինդոուզ Էքս-Փի» (Windows XP) օպերացիոն համակարգի տեղայնացումը, եւ արտոնագրված նույնանուն անգլերեն համակարգն օգտագործողները կարող են ինտերնետից իրենց համակարգիչներում անվճար տեղակայել, ինչպես նաեւ սկավառակների վրա տեղական ներկայացուցչից ստանալ համակարգի հայերեն տեղայնացումը: Գործածողների համար նույն կերպ հասանելի կլինեն «Վինդոուզ Վիստա»-ի եւ «Մայքրոսոֆթ Օֆիս 2007»-ի հայերեն տեղայնացումները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն