«ՎԻՆԴՈՈՒԶ ՎԻՍՏԱ»-Ի ԵՎ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ՕՖԻՍ 2007»-Ի ՀԱՅԵՐԷՆ
ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԾԱԾՈՂՆԵՐԻՆ ԿԱՌԱՋԱՐԿՈՒԵՆ ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ՎԵՐՋԻՆ
23-08-2007 22:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ վերջին
գործածողների համար հասանելի կլինեն «Մայքրոսոֆթ» ընկերութեան
«Վինդոուզ Վիստա» (Windows Vista) օպերացիոն համակարգի եւ
«Մայքրոսոֆթ Օֆիս 2007» (Microsof Office 2007) փաթեթի հայերէն
տեղայնացումները: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց
տեղայնացումները մշակող հայկական «Բի Լայն» (Bi Line) ընկերութեան
նախագահ Հայկ Խանջեանը: «Բի-Լայնը» «Մայքրոսոֆթի» հետ ձեռք բերուած
պայմանավորվածությունների համաձայն, երկու տարի է, ինչ
իրականացնում է այդ ամերիկեան ընկերութեան ծրագրային փաթեթների
հայերէն տեղայնացումը:
Ըստ Հ.Խանջեանի, «Վինդոուզ Վիստա» համակարգի հայերէն
տեղայնացման մշակումը մոտենում է աւարտին, իսկ «Մայքրոսոֆթ Օֆիս
2007» փաթեթի տեղայնացումը կատարուված է 60-70%-ով:
Նա նշեց նաեւ, որ այս տարուայ փետրուարին աւարտուել է
«Մայքրոսոֆթի» «Վինդոուզ Էքս-Փի» (Windows XP) օպերացիոն համակարգի
տեղայնացումը, եւ արտօնագրուած նույնանուն անգլերէն համակարգն
օգտագործողները կարող են ինտերնետից իրենց համակարգիչներում անվճար
տեղակայել, ինչպէս նաեւ սկաւառակների վրայ տեղական ներկայացուցչից
ստանալ համակարգի հայերէն տեղայնացումը: Գործածողների համար նոյն
կերպ հասանելի կլինեն «Վինդոուզ Վիստա»-ի եւ «Մայքրոսոֆթ Օֆիս
2007»-ի հայերէն տեղայնացումները: