ՀԱՐՁԱԿՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԲԱԶԱՅԻ ՎՐԱ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ<br />


ՀԱՐՁԱԿՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԲԱԶԱՅԻ ՎՐԱ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

  • 22-08-2007 19:30:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 22-ին Աֆղանստանի հարավում ՆԱՏՕ-ի բազաներից մեկի վրա իրականացված հարձակման հետեւանքով զոհվել է 2 աֆղանստանցի եւ վիրավորվել 11 ամերիկացի զինծառայող: Այս մասին հաղորդել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Տեղեկությունների համաձայն, հարձակումն իրականացրել են թալիբ գրոհայինները Պակիստանին սահմանակից Նուրիստան նահանգում: Ըստ «Ալ Ջազիրա» հեռուտաալիքի, «Թալիբան» շարժման գրոհայինները հայտարարել են, որ այդ հարձակման ընթացքում սպանվել է ավելի քան 8 ամերիկացի զինծառայող:
Նոյյան տապան  -   Միջազգային