ԻՐԱՔՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ. ԿԱՆ ԶՈՀԵՐ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

  • 22-08-2007 18:25:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի հյուսիսում օգոստոսի 21-ի լույս 22-ի գիշերը վթարի է ենթարկվել ամերիկյան ռազմական մի ուղղաթիռ, ինչի հետեւանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր 14 զինծառայողները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը: Տեղեկությունների համաձայն, ուղղաթիռը վթարի է ենթարկվել գիշերը` ռազմական գործողություն իրականացնելու պահին: Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ են դարձել տեխնիկական անսարքությունները: Նշվում է, որ սա ընթացիկ ամսվա ընթացքում արդեն 2-րդ վթարի ենթարկված ամերիկյան ռազմական ուղղաթիռն է: Օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհվել էր ամերիկացի 5 զինծառայող:
Նոյյան տապան  -   Միջազգային