ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՆ 2407 ԵՎ ՆՈՐԵՐՈՎ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ 50<br /> ՎԵՐԵԼԱԿՆԵՐ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՆ 2407 ԵՎ ՆՈՐԵՐՈՎ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ 50
ՎԵՐԵԼԱԿՆԵՐ

  • 20-08-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում կա 4261 վերելակ, որից 384-ը չի գործում: Այս մասին օգոստոսի 20-ի ասուլիսում հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը: Ըստ նրա, նորերով պետք է փոխարինվեն 50 եւ վերանորոգվեն 2407 վերելակներ: Փոխքաղաքապետը նշեց, որ արդեն ավարտվել են այս տարվա ծրագրով նախատեսված 8 վթարային բազմաբնակարանային շենքերից 2-ի ամրացման աշխատանքները: Մյուս 6-ինը կավարտվեն հոկտեմբերին: Անդրադառնալով շենքերի կենտրոնացված ջերմատակարարմանն ուղղված աշխատանքներին, Վ.Վարդանյանը նշեց, որ 2004-2007թթ.-ների լոկալ ջեռուցման ծրագրով վարձակալության են տրվել 57 կաթսայատներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն