ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԵՆ 2407 ԵՎ ՆՈՐԵՐՈՎ ԿՓՈԽԱՐԻՆՈՒԵՆ 50<br /> ՎԵՐԵԼԱԿՆԵՐ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԵՆ 2407 ԵՎ ՆՈՐԵՐՈՎ ԿՓՈԽԱՐԻՆՈՒԵՆ 50
ՎԵՐԵԼԱԿՆԵՐ

  • 20-08-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում կայ 4261 վերելակ, որից 384-ը չի գործում: Այս մասին օգոստոսի 20-ի ասուլիսում յայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Վանօ Վարդանեանը: Ըստ նրա, նորերով պէտք է փոխարինվեն 50 եւ վերանորոգվեն 2407 վերելակներ: Փոխքաղաքապետը նշեց, որ արդէն աւարտուել են այս տարուայ ծրագրով նախատեսուած 8 վթարային բազմաբնակարանային շէնքերից 2-ի ամրացման աշխատանքները: Միւս 6-ինը կաւարտուեն հոկտեմբերին: Անդրադառնալով շէնքերի կենտրոնացուած ջերմատակարարմանն ուղղուած աշխատանքներին, Վ.Վարդանեանը նշեց, որ 2004-2007թթ.-ների լոկալ ջեռուցման ծրագրով վարձակալութեան են տրուել 57 կաթսայատներ:
  -   Տնտեսութիւն