ՊԵՐՈՒՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 330-Ի<br />


ՊԵՐՈՒՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 330-Ի

  • 16-08-2007 17:12:00   | Պերու  |  Միջազգային
ԼԻՄԱ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պերուում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 330-ի: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Նշենք, որ օգոստոի 15-ին Պերուում տեղի էր ունեցել միանգամից 2 երկրաշարժ: Ըստ Ռիխտերի սանդղակի 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ստորերկրյա առաջին ցնցմանը մի քանի րոպե անց հաջորդել է երկրորդը` 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժերի էպիկենտրոնը Պերուի մայրաքաղաքից` Լիմայից, գտնվում է 161 կմ հեռավորության վրա: Ցնցումներն առավելապես զգացվել են Իկա քաղաքում: Պերուի նախագահ Ալան Գարսիան, ցավակցություն հայտնելով երկրաշարժի զոհերի հարազատներին, ժողովրդին հանդարտության կոչ է արել:
Նոյյան տապան  -   Միջազգային