ԵՐԿՐԱՇԱՐԺ ՊԵՐՈՒՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ<br />


ԵՐԿՐԱՇԱՐԺ ՊԵՐՈՒՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

  • 16-08-2007 13:05:00   | Պերու  |  Միջազգային
ԼԻՄԱ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 15-ին Պերուում տեղի ունեցած երկու երկրաշարժների հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 72 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 680 մարդ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Տեղեկությունների համաձայն, ըստ Ռիխտերի սանդղակի 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ստորերկրյա առաջին ցնցմանը մի քանի րոպե անց հաջորդել է երկրորդը` 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժերի էպիկենտրոնը Պերուի մայրաքաղաքից` Լիմայից, գտնվում է 161 կմ հեռավորության վրա: Ցնցումներն առավելապես զգացվել են Իկա քաղաքում: Քաղպաշտպանության ստորաբաժանումները սկսել են էվակուացնել մայրաքաղաքի ծայրամասերի բնակչությանը հայտարարված ցունամիի վտանգի պատճառով: Լիմայի հազարավոր բնակիչներ, զգուշանալով նոր ցնցումներից, շարունակում են մնալ փողոցներում:
Նոյյան տապան  -   Միջազգային