ԻՐԱՔՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ<br /> ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ<br />


ԻՐԱՔՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

  • 15-08-2007 12:45:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 14-ին Իրաքի մայրաքաղաքում անհայտ անձինք առեւանգել են երկրի նավթարդյունաբերության փոխնախարար Աբդուլջեբար Էլ Վաքային, ինչպես նաեւ 3 բարձրաստիճան պաշտոնյաների: Այս մասին հաղորդել է Իրաքի Ներքին գործերի նախարարությունը: Ըստ տեղեկությունների, անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստով 60-ից ավելի զինված անձինք հարձակվել են Նավթարդյունաբերության նախարարության շենքի վրա: Վիրավորելով պահակային ծառայության 5 աշխատակցի եւ առեւանգելով փոխնախարարին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին` նրանք 17 ավտոմեքենաներով հեռացել են անհայտ ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային