ՍՈՄԱԼԻՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ<br />


ՍՈՄԱԼԻՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

  • 13-08-2007 18:25:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՈ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 11-ին Սոմալիի մայրաքաղաքում անհայտ անձինք սպանել են տեղական ռադիոկայանի մի լրագրողի եւ 4 պետական ծառայողների: Այս մասին հաղորդում է իտալական «AHCA» գործակալությունը: Ըստ տեղեկությունների, «Խորն Աֆրիկ» ռադիոկայանի աշխատակից Մահադ Ահմեդ Էլմին սպանվել է Մոգադիշոյի կենտրոնում` խմբագրության մուտքի մոտ, իսկ 4 պետական ծառայողները` մայրաքաղաքի հյուսիսային շրջանում: Վերջին երկու ամիսների ընթացքում Սոմալիի մայրաքաղաքը շարունակում է մնալ իսլամիստների կողմից իրականացվող զինված բախումների եւ բռնարարքների թատերաբեմ: Վերջիններս փորձում են խոչընդոտել Սոմալիում ՄԱԿ-ի եւ Աֆրոմիության հովանու ներքո կազմակերպված ազգային հաշտեցման համաժողովի աշխատանքին: Իսկ սպանված լրագրողը ակտիվորեն լուսաբանում էր այդ համաժողովի աշխատանքները:
Նոյյան տապան  -   Միջազգային