ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՎՍ ՄԵԿ ԼԵՀԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍ.<br /> ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ<br />


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՎՍ ՄԵԿ ԼԵՀԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍ.
ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

  • 08-08-2007 18:55:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ԴՅՈՒՆԿԵՐԿ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 8-ին Ֆրանսիայի հյուսիսում լեհական ավտոբուսը ենթարկվել է վթարի, ինչի հետեւանքով ավտոբուսի 47 ուղեւորներից 4-ը զոհվել են, իսկ 25-ը` ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում են լեհական լրատվամիջոցները: Վթարը տեղի է ունեցել Դյունկերկ քաղաքի մերձակայքում: Ավտոբուսը շրջվել է ավտոկայանատեղի մտնելիս: Տուժածների որոշ մասին տեղավորել են Բելգիայի հիվանդանոցներում: Դուբլին ուղեւորվող ավտոբուսը պատկանում էր «Պոլոնիա տրանսպորտ» ընկերությանը: Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Ֆրանսիայում` Գրենոբլից ոչ հեռու, դարձյալ վթարի էր ենթարկվել լեհական մի ավտոբուս, ինչի հետեւանքով ավտոբուսի 49 ուղեւորներից զոհվել էր 26-ը զոհվել էր, իսկ 24-ը` ստացել մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Միջազգային