ԱՄՆ-ՈՒՄ ԱՌԱՆՑ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԳԱՂՏՆԱԼՍՎԵՆ<br /> ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ԱՌԱՆՑ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԳԱՂՏՆԱԼՍՎԵՆ
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ

  • 06-08-2007 14:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Սպիտակ տան առաջադրած օրինագծին, ըստ որի, գաղտնի ծառայությունները կարող են առանց դատարանի թույլտվության գաղտնալսել քաղաքացիների հեռախոսազրույցները եւ ստուգել նրանց էլեկտրոնային նամակները: Օգոստոսի 3-ին այս օրնագիծը հաստատվել էր Սենատի կողմից, որի օգտին էր քվեարկել 60 եւ դեմ արտահայտվել 28 սենատոր: Ըստ օրինագծի, նախատեսվում է գաղտնալսել հիմնականում օտարերկրացիների եւ ամերիկացիների միջեւ հեռախոսազրույցներ: Տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն արդեն ստորագրել է այդ օրինագծը. «Սա մեր հետախուզության աշխատակիցներին կշնորհի բոլոր անհրաժեշտ լիազորությունները` Ամերիկան պաշտպանելու համար»,- հայտարարել է Ջորջ Բուշը: Ամերիկյան վարչակազմը կարեւորում է օրինագծի հաստատումը` պնդելով, թե այն հնարավորություն կտա կանխել նախապատրաստվող ահաբեկչություններն ու հարձակումները:
Նոյյան տապան  -   Միջազգային