2007 Թ.-Ի ՀՈՒԼԻՍԻՆ 2006 Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ<br /> ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0,6% ԳՆԱՃ<br />


2007 Թ.-Ի ՀՈՒԼԻՍԻՆ 2006 Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0,6% ԳՆԱՃ

  • 02-08-2007 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի հուլիսին 2006թ.-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 100,6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 100,3%, ոչ պարենային ապրանքներինը` 100,6%, իսկ ծառայությունների սակագներինը` 101,3%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 3,2% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 5,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0,2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների անփոփոխ ընդհանուր մակարդակ: 2007թ.-ի հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,1%, ինչը ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից 0,4 տոկոսային կետով (0,5%): 2007թ.-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102,2%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 102,9%, ոչ պարենային ապրանքներինը` 98,9%, ծառայությունների սակագներինը` 102,6%, իսկ հունվար-հուլիսին 2006թ.-ի նույն ամիսների համեմատ, համապատասխանաբար, 104,2%, 105,3%, 99,3% եւ 104,9%:
Նոյյան տապան  -   Տնտեսություն