2007 Թ.-Ի ՅՈՒԼԻՍԻՆ 2006 Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ<br /> ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԵԼ Է 0,6% ԳՆԱՃ<br />


2007 Թ.-Ի ՅՈՒԼԻՍԻՆ 2006 Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԵԼ Է 0,6% ԳՆԱՃ

  • 02-08-2007 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի յուլիսին 2006թ.-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 100,6%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 100,3%, ոչ պարենային ապրանքներինը` 100,6%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 101,3%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի յուլիսին յունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցուել է 3,2% գնանկում, ինչը մեծապէս պայմանաւորուել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով: Պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշուած ժամանակահատուածում նուազել են 5,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0,2%-ով, իսկ ծառայութիւնների ոլորտում արձանագրուել է սակագների անփոփոխ ընդհանուր մակարդակ: 2007թ.-ի յունուար-յուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,1%, ինչը ցածր է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշից 0,4 տոկոսային կէտով (0,5%): 2007թ.-ի յուլիսին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102,2%, այդ թւում պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 102,9%, ոչ պարենային ապրանքներինը` 98,9%, ծառայութիւնների սակագներինը` 102,6%, իսկ յունուար-յուլիսին 2006թ.-ի նոյն ամիսների համեմատ, համապատասխանաբար, 104,2%, 105,3%, 99,3% եւ 104,9%:
  -   Տնտեսութիւն