ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ<br /> ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐԱՀԵՌԱՐՁԱԿՎԵՆ «ԱՐ ՌԱԴԻՈ»-Ի ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ<br />


ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐԱՀԵՌԱՐՁԱԿՎԵՆ «ԱՐ ՌԱԴԻՈ»-Ի ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

  • 02-08-2007 16:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները օգոստոսի 15-ից կվերահեռարձակվեն միջմայրցամաքային «Ար ռադիո»-ի հաճախություններով: Ըստ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի հաղորդագրության, օրերս ստորագրված համապատասխան պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 14-ը: Նշվում է, որ «Ար ռադիոն» ունի 23 հաղորդակ, որոնք ծածկում են Երեւանն ու մի շարք հեռավոր շրջաններ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային ռադիոյի ղեկավարությունը հուլիսի կեսերին հայտարարել էր, որ օգոստոսի 9-ից դադարեցնելու է «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը իր ցանցի 80 հաղորդակներով: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերը Հայաստանի հանրային ռադիոյի ցանցով հեռարձակվում են 1998թ.-ից: Պայմանագրի երկարաձգման հարցով հուլիսին Երեւանում երեք օր տեւած բանակցությունները լուծման չհանգեցրին: «Մենք գոհ ենք, որ բազմաթիվ հայ ունկնդիրները հնարավորություն կունենան այսուհետ եւս լսել մեր ծրագրերը միջմայրցամաքային «Ար ռադիո»-ով»,- ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը: Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները պետք է մատչելի լինի Հայաստանի ողջ տարածքում: «Հարյուր հազարավոր ունկնդիրներ վստահում են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը եւ սպասում են մեր ճշգրիտ, համակողմանի լրատվությանը»,- նշել է Ջ.Գեդմինը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play