ՆԱՏՕ-Ն ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ<br /> ՀԱՍՑՆԵԼՈՒ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ<br />


ՆԱՏՕ-Ն ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ
ՀԱՍՑՆԵԼՈՒ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

  • 01-08-2007 13:52:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմավարական հրամանատարության հրամանատար գեներալ Ջեյմս Կարտրայթը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ պետք է պատրաստ լինի «Ռուսաստանի վարքագծին հակահարված հասցնելու»: «Երկարաժամկետ խնդիրն է օգնություն ցուցաբերել դաշնակիցներին Ռուսաստանի Դաշնության առնչությամբ մտահոգությունները հաղթահարելու համար, ինչպես նաեւ հիշեցնել հարկ եղած դեպքում ռուսաստանյան վարքագծին համատեղ հակահարված տալու կարեւորության մասին»,- նշվում է ԱՄՆ-ի Սենատում Կարտրայթի նոր պաշտոնում նշանակվելու հետ կապված վերջինիս զեկույցում: Նշենք, որ նախագահ Ջորջ Բուշը ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնում առաջադրել է Ջեյմս Կարտրայթի թեկնածությունը: Ամերիկացի գեներալը երկարաժամկետ խնդիրների շարքն է դասել նաեւ «Ռուսաստանում ՆԱՏՕ-ի վերաբերյալ հասարակական կարծիքի վրա դրական ազդեցության, ինչպես նաեւ ժողովրդավարական եւ պաշտպանական բարեփոխումների առաջընթացի ապահովումը». «Պետք է բարելավվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ռազմա-քաղաքական փոխգործակցությունը ինչպես Եվրոպայում, այնպես էլ գլոբալ մասշտաբներով, ներառյալ հակահրթիռային պաշտպանության ոլորտում»,- նշված է գեներալ Կարտրայթի զեկույցում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play