ՄԻՆՉԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br /> ԱՊԱՀՈՎՎԱԾ ԿԼԻՆԵՆ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՅՈՎ<br />


ՄԻՆՉԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՊԱՀՈՎՎԱԾ ԿԼԻՆԵՆ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՅՈՎ

  • 31-07-2007 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության եւ «Արմենիան թեքնոլոջի գրուպ» (ATG) հիմնադրամի նախաձեռնությամբ 2007-2011թթ.-ին կիրականացվի Հայաստանի սերմնաբուծության զարգացման ծրագիրը, որի նպատակը հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսությունների առաջին վերարատադրության ցորենի սերմացուի պահանջարկը բավարարելն է: Այս մասին «ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ Գյուղնախարարության Երկրագործության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը: Ըստ նրա, ծրագրի շրջանականերում առաջիկա 2 տարիներին արտերկրից Հայաստան կներկրվի բարձր վերարտադրության «Սուպեր էլիտար» տեսակի ցորենի սերմացու, որի վերարտադրությունը կկազմակերպվի Շիրակի մարզի «Գյումրիի սելեկցիոն կայան»-ի, Սյունիքի մարզի «Սերմարտադրողների միության», Արմավիրի մարզի «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոն»-ի եւ ATG-ի ցանքատարածություններում: Նշվեց, որ «Սուպեր էլիտար» եւ «Էլիտար» տեսակներից ստացված առաջին կարգի սերմացուն անջրդի պայմաններում կարող է ապահովել մեկ հեկտարից 9-10 տոննա բերքատվություն` ներկայումս Հայաստանում շրջանառվող 15-20-րդ վերարտադրության ցորենի 4-5 տոննայի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն