ՄԻՆՉԵՒ 2011 ԹՈՒՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br /> ԱՊԱՀՈՎՈՒԱԾ ԿԼԻՆԵՆ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՅՈՎ<br />


ՄԻՆՉԵՒ 2011 ԹՈՒՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՊԱՀՈՎՈՒԱԾ ԿԼԻՆԵՆ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՅՈՎ

  • 31-07-2007 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան եւ «Արմէնիան թեքնոլոջի գրուպ» (ATG) հիմնադրամի նախաձեռնութեամբ 2007-2011թթ.-ին կիրականացուի Հայաստանի սերմնաբուծութեան զարգացման ծրագիրը, որի նպատակը հանրապետութեան բոլոր գիւղացիական տնտեսութիւնների առաջին վերարատադրության ցորենի սերմացուի պահանջարկը բավարարելն է: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց ՀՀ Գիւղնախարարութեան Երկրագործության վարչութեան պետ Գագիկ Մանուչարեանը: Ըստ նրա, ծրագրի շրջանականերում առաջիկայ 2 տարիներին արտերկրից Հայաստան կներկրուի բարձր վերարտադրութեան «Սուպեր էլիտար» տեսակի ցորենի սերմացու, որի վերարտադրութիւնը կկազմակերպուի Շիրակի մարզի «Գիւմրիի սելեկցիոն կայան»-ի, Սիւնիքի մարզի «Սերմարտադրողների միութեան», Արմաւիրի մարզի «Երկրագործության եւ բոյսերի պաշտպանութեան գիտական կենտրոն»-ի եւ ATG-ի ցանքատարածություններում: Նշուեց, որ «Սուպեր էլիտար» եւ «Էլիտար» տեսակներից ստացուած առաջին կարգի սերմացուն անջրդի պայմաններում կարող է ապահովել մէկ հեկտարից 9-10 տոննա բերքատուութիւն` ներկայումս Հայաստանում շրջանառուող 15-20-րդ վերարտադրութեան ցորենի 4-5 տոննայի դիմաց:
  -   Տնտեսութիւն