ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՀԱՄԱՐԵԼ <br /> ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ<br />


ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՀԱՄԱՐԵԼ
ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

  • 31-07-2007 18:15:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մերձավոր Արեւելքում են գտնվում ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը: Նրանց առաջին համատեղ ուղեւորությունն սկսվելուց առաջ Վաշինգտոնը հայտարարեց Իսրայելին եւ Եգիպտոսին 40 մլրդ. դոլարից ավելի ռազմական օգնություն հատկացնելու մտադրության մասին: Հուլիսի 31-ին Ռայսը եւ Գեյթսը ժամանել են եգիպտական Շարմ էշ-Շեյխ: Եգիպտոսից հետո նրանք միասին կմեկնեն Սաուդյան Արաբիա: Տարածաշրջանի մյուս երկրներ նրանք կայցելեն առանձին-առանձին: Եգիպտոսի ճանապարհին Քոնդոլիզա Ռայսը հասկանալ է տվել, որ ճամփորդության նպատակը Իրանի եւ Սիրիայի եւ նրանց հետ կապված իսլամիստական շարժումների, ինչպիսին լիբանանյան «Հզբոլլահն» է, ակտիվացման պայմաններում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դաշնակիցների ջանքերը համախմբելն է: «Ենթադրում եմ, որ ոչ մի կասկած չկա, որ Իրանը նշանակալի սպառնալիք է ներկայացնում ամերիկյան շահերին Մերձավոր Արեւելքում եւ մերձավորարեւելյան մեր տեսլականին»,- Շարմ էշ-Շեյխի ճանապարհին լրագրողներին է հայտարարել Ռայսը: Ավելի վաղ Ռայսը հաստատել էր, որ Վաշինգտոնը առաջիկա տասը տարիներին 30 մլրդ. դոլարի ռազմական օգնություն կցուցաբերի Իսրայելին եւ 13 մլրդ.` Եգիպտոսին: Համապատասխան բանակցություններ են վարվում նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի մյուս պետությունների հետ: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Խոսսեյնին ի պատասխան ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությանը Վաշինգտոնին մեղադրել է տարածաշրջանի պետություններին միմյանց դեմ լարելու մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play