ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ» ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
27-07-2007 13:24:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 26-ին Երեւանի
«Նաիրի» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն
խմբի առաջնության 12-րդ փուլի հետաձգված «Արարատ» - «Բանանց»
հանդիպումը, որն ավարտվեց 2-1: Խաղի հաշիվը բացեց «Բանանցի»
հարձակվող Արսեն Բալաբեկյանը (30 րոպե): 3 րոպե անց «Արարատի»
հարձակվող, բրազիլացի Մարկոսը նախ հավասարեցրեց հաշիվը (11
մետրանոց տուգանայինով), ապա խփեց 2-րդ գոլը (66 րոպե): Սա
«Արարատի» նոր գլխավոր մարզիչ, սերբ Դուշան Միյիչի ղեկավարությամբ
թիմի առաջին հաղթանակն է:
Երեւանի «Արարատը» 32 միավորով գլխավորեց մրցաշարային
աղյուսակը: «Փյունիկն» ունի 31, «Միկան» եւ «Բանանցը» 24-ական
միավոր:
Բարձրագույն խմբի առաջնությունում մինչեւ օգոստոսի 5-ը
ընդմիջում է հայտարարված: