ՍԵՐԲԻԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՒՄ ԻՐ ՆՈՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ<br />


ՍԵՐԲԻԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՒՄ ԻՐ ՆՈՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

  • 25-07-2007 18:00:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի խորհրդարանը` Սկուպշչինան, հաստատել է կոսովյան հարցով իր նոր դիրքորոշումը: Համաձայն դրա, Սերբիան Կոսովոն դիտել եւ դիտելու է իր տարածքի մաս: Միեւնույն ժամանակ երկրամասին տրամադրվում է ամենալայն ինքնավարություն, իսկ բնակչության ինքնակառավարման իրավունքը երաշխավորում է միջազգային հանրությունը: Այս դիրքորոշմամբ, որ հաստատվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ, Բելգրադը հանդես կգա բանակցությունների հաջորդ փուլում: Իսկ Կոսովոյի առաջնորդները հուլիսի 24-ին Վաշինգտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Պրիշտինայի պատվիրակությունը հայտարարել է, որ միակողմանի կարգով անկախություն չի հայտարարի: Ըստ որում կոսովյան նախարարները ընդգծել են, որ կցանկանային, որպեսզի հարցը լուծվեր Մարտի Ախտիսաարիի ծրագրի հիման վրա, որ նախատեսում է փաստացի աստիճանական անցում երկրամասի անկախությանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play