ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

  • 24-07-2007 20:12:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թալիբ գրոհայնինների հրամանատար, Գուանտանամո բանտի նախկին կալանավոր Աբդուլլա Մեհսուդը ինքնասպանություն է գործել Պակիստանում: Ինչպես հաղորդել են Պակիստանի իրավապահ մարմինները, 32-ամյա ծայրահեղականը ինքնասպան է եղել ձերբակալության պահին: Աբդուլլա Մեհսուդը 2 տարի ամերիկյան Գուանտանամո բանտում անցկացնելուց հետո ազատ էր արձակվել 2004թ.: Նա մեղադրվում էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի դեմ իրականացրած հարձակումների, ինչպես նաեւ 2004թ. 2 չին քաղաքացիների առեւանգման մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play