ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՏԱՆՏԵՐԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՏԱՆՏԵՐԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

  • 23-07-2007 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 22-ին «Կիլիկիա» մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի ձյուդոյի առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացան Արթուր Սրապյանը (60 կգ, Գյումրի), Մեսրոպ Բարբարյանը (66 կգ, Հրազդան), Ռոբերտ Վարդանյանը (73 կգ, Երեւան), Արմեն Իսպիրյանը (81 կգ, Երեւան), Հակոբ Առաքելյանը (90 կգ, Երեւան), Հարություն Ղարիբյանը (ծանր քաշ, Երեւան), Ժաննա Վարդանյանը (48 կգ, Երեւան), Զարինե Կարախանովան (52 կգ, Երեւան) եւ Անուշ Հակոբյանը (57 կգ, Նոր Հաճն): Առաջնության ավարտից հետո Հայաստանի եւ Իրանի հավաքականների միջեւ կայացած ընկերական մրցամարտը ավարտվեց 13:6 հաշվով հօգուտ տանտերերի:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play