ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԻ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՒԱՐՏՈՒԵՑ ՏԱՆՏԷՐԵՐԻ ՅԱՂԹԱՆԱԿՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԻ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՒԱՐՏՈՒԵՑ ՏԱՆՏԷՐԵՐԻ ՅԱՂԹԱՆԱԿՈՎ

  • 23-07-2007 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 22-ին «Կիլիկիա» մարզադահլիճում աւարտուեց Հայաստանի ձիւդոյի առաջնութիւնը: Չեմպիոնի կոչմանն արժանացան Արթուր Սրապյանը (60 կգ, Գիւմրի), Մեսրոպ Բարբարյանը (66 կգ, Հրազդան), Ռոբերտ Վարդանեանը (73 կգ, Երեւան), Արմէն Իսպիրեանը (81 կգ, Երեւան), Յակոբ Առաքելեանը (90 կգ, Երեւան), Յարութիւն Ղարիբեանը (ծանր քաշ, Երեւան), Ժաննա Վարդանեանը (48 կգ, Երեւան), Զարինե Կարախանովան (52 կգ, Երեւան) եւ Անուշ Յակոբեանը (57 կգ, Նոր Հաճն): Առաջնութեան աւարտից յետոյ Հայաստանի եւ Իրանի հաւաքականների միջեւ կայացած ընկերական մրցամարտը աւարտուեց 13:6 հաշւով յօգուտ տանտէրերի:
  -   Սպորտ