ՌԵԺԻՍՈՐ ԱՐՏԱԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ<br /> ԿԻԼԻԿԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ<br />


ՌԵԺԻՍՈՐ ԱՐՏԱԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ
ԿԻԼԻԿԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

  • 18-07-2007 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կինովավերագրող Արտակ Ավդալյանը պատրաստվում է նկարահանել պատմական Կիլիկիային նվիրված ֆիլմ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ռեժիսորը, ֆիլմը բաղկացած է լինելու 4 մասից: Առաջին մասում կներկայացվի նախաթագավորության ժամանակաշրջանը, երկրորդում` Կիլիկիայի թագավորության հիմնումը եւ զորացումը, իսկ երրորդում` թագավորության անկումը, դրա պատճառները եւ նախկին թագավորության տարածքում տեղի ունեցած իրադարձությունները` մինչեւ 1915թ.-ը Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը ներառյալ: «Այսինքն փորձելու ենք ցույց տալ, որ թագավորության անկումից հետո հայերը ոչ միայն շարունակել են գոյատեւել Կիլիկիայում, այլեւ բոլոր բնագավառներում ունեցել են հաջողություններ»,- նշեց Ա.Ավդալյանը: Ֆիլմի չորրորդ մասը, ըստ ռեժիսորի, կպատմի աշխարհով մեկ սփռված կիլիկիացիների ժառանգների, ինչպես նաեւ ներկայումս Կիլիկիայի տարածքում բնակվող մահմեդականացած հայերի մասին: Ա.Ավդալյանի խոսքերով, նման մեծածավալ կինոփաստաթղթի ստեղծման նախապատրաստական փուլում ինքը համագործակցել է պատմաբանների հետ, որոնց օժանդակությամբ էլ գրվել է ֆիլմի սցենարը: Միաժամանակ ռեժիսորը նշեց, որ հաջորդ փուլի` ֆիլմի նկարահանման աշխատանքների, համար անհրաժեշտ է հովանավորների օժանդակությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ