ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> ԸՆԴՄԻՋՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԸՆԴՄԻՋՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ

  • 16-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 14-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ փուլի հանդիպումները, որոնցում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Ուլիս» - «Արարատ»` 0:3, «Կիլիկիա» - «Բանանց»` 0:3, «Գանձասար» - «Միկա»` 0:2: «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: Մրցաշարային աղյուսակը 31 միավորով գլխավորում է «Փյունիկը»: Նրան հաջորդում են «Արարատը»` 29 միավոր, «Միկան», «Բանանցը»` 24-ական, «Շիրակը»` 18, «Գանձասարը»` 16, «Ուլիսը» եւ «Կիլիկիան»` 5-ական միավոր: Առաջնությունում հայտարարվել է ընդմիջում: Հուլիսի 19-ից կմեկնարկեն ՈւԵՖԱ-Ի չեմպիոնների գավաթի եւ գավաթակիրների գավաթի խաղարկությունները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play