ՄԱԳԱՏԷՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԺԴՀ ՌԵԱԿՏՈՐԻ ԿԱՆԳՆԵՑՈՒՄԸ<br />


ՄԱԳԱՏԷՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԺԴՀ ՌԵԱԿՏՈՐԻ ԿԱՆԳՆԵՑՈՒՄԸ

  • 16-07-2007 17:50:00   | Ավստրիա  |  Միջազգային
ՎԻԵՆՆԱ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները հաստատել են, որ Հյուսիսային Կորեան կանգնեցրել է Յոնգ-Բանգի միջուկային ռեակտորը, հայտնել է կազմակերպության ղեկավար Մոհամեդ Բարադեին: ՄԱԳԱՏԷ-ի 10 տեսուչների պատվիրակությունը երկիր է ժամանել Հարավային Կորեայից մազութի առաջին բեռնափոխադրման հետ նույն օրը: Վառելիքի մատակարարումները փետրվարին երկու Կորեաների, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններում ձեռք բերված Փխենյանի միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ համաձայնության նախապայմաններից մեկն է: Հուլիսի 18-ին Պեկինում պետք է սկսվի բանակցությունների հաջորդ փուլը հյուսիսկորեական միջուկային օբյեկտների ապամոնտաժման վերաբերյալ, այնպես, որպեսզի դրանք ընդմիշտ շահագործումից հանվեն: Հունիսին տեսուչների համար առաջին անգամ 2002 թվականից ի վեր հնարավոր էր դարձել մուտք գործել Յոնգ-Բանգի օբյեկտ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play