ԻՐԱՆԻ ԵՎ ՄԱԳԱՏԷ-Ի ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ<br /> ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ<br />


ԻՐԱՆԻ ԵՎ ՄԱԳԱՏԷ-Ի ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ
ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ

  • 16-07-2007 16:30:00   | Ավստրիա  |  Միջազգային
ՎԻԵՆՆԱ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջեւ իրանական միջուկային խնդրին նվիրված բանակցությունների հերթական փուլը կկայանա հուլիսի 25-26-ին Վիեննայում, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասգարա Սոլթանիեին: Ավելի վաղ` հուլիսի 13-ին Իրանի իշխանությունները հայտարարել էին երկրի միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցելության արգելքը վերացնելու մասին: Այդ մասին համաձայնություն էր ձեռք բերվել Թեհրանում գործակալության պատվիրակության անցած շաբաթ կայացած այցի ժամանակ: Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հուլիսի վերջին ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Արաք քաղաքում գտնվող ծանր ջրով աշխատող հետազոտական միջուկային ռեակտոր: Բանակցությունների ժամանակ իրանական կողմը նաեւ հավաստել է իր պատրաստակամությունը պատասխանելու ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հարցերին այն աշխատանքների վերաբերյալ, որ կատարվում են այդ օբյեկտներում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play