ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ն ՓՈԽՈՒՄ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ<br />


ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ն ՓՈԽՈՒՄ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ

  • 12-07-2007 18:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ը փոփոխություններ են մտցրել Կոսովոյի կարգավիճակի մասին ՄԱԿ-ի բանաձեւի նախագծում, հրաժարվելով երկրամասին անկախություն տրամադրելու պատրաստակամությունից, եթե Սերբիայի հետ բանակցությունները տապալվեն: Նախագծի նախորդ տարբերակում կոչ էր արվում երկու կողմերին քառամսյա բանակցություններ վարել, ինչպես նաեւ պարունակում էր Կոսովոյին անկախություն տրամադրելու պլան: Բելգրադը մերժել էր երկրամասի կարգավիճակի հարցի լուծման այդ տարբերակը: Ռուսաստանը սպառնում էր վետո դնել այդ նախագծի վրա ՄԱԿ-ում նրա քննարկման ժամանակ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը հայտարարել է, որ բանաձեւի նախագծի նոր տարբերակը դեռեւս գտնվում է վերջնական համաձայնեցման փուլում: Ըստ նրա, այն ՄԱԿ ԱԽ-ին կներկայացվի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո: Նոր նախագիծը վերստին կպարունակի կոչ` ուղղված Սերբիային եւ Կոսովոյի ալբանական մեծամասնությանը քառամսյա բանակցություններ վարելու: Սակայն բանակցությունների ձախողման դեպքում այժմ խոսք կլինի ոչ թե երկրամասին անկախության տրամադրման, այլ «հարցի հետագա քննարկման» մասին: Բանաձեւի նոր նախագիծը արդեն երրորդ փորձն է հասնելու Ռուսաստանի աջակցությանը, որը հայտարարում է, որ Կոսովոյի անկախությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե դրան համաձայնի Բելգրադը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play