ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՍԿՍԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԳԱՂԹԱՃԱՄԲԱՐԻ ԳՐՈՀԸ<br />


ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՍԿՍԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԳԱՂԹԱՃԱՄԲԱՐԻ ԳՐՈՀԸ

  • 12-07-2007 18:54:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 11-ին լիբանանյան բանակը սկսել է երկրի հյուսիսում գտնվող Նահր ալ Բարիդ պաղեստինյան գաղթաճամբարի գրոհը, որտեղ շարունակում են մնալ իսլամիստ գրոհայինները: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Գործողությունը սկսվել է այսօր առավոտյան, որին մասնակցում են ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաեւ մոտորանավակներ, որոնք փորձում են ծովից փակել «Իսլամական Ֆաթհ» խմբավորման գրոհայինների նահանջի ճանապարհը: Ինչպես տեղեկացնում է «Կարմիր խաչ»-ը, հուլիսի 10-ին գաղթաճամբարից դուրս են բերվել 200 փախստականներ, նույնքան էլ շարունակում են մնալ այնտեղ: Հիշեցնենք, որ Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի մերձակայքում կանոնավոր բանակի եւ «Իսլամական Ֆաթհ» խմբավորման միջեւ կատաղի մարտերը սկսվել էին մայիսի 20-ին, որոնց համար պատճառ էր դարձել բանկի կողոպուտի մեջ մեղադրվող խմբավորման ակտիվիստներից մեկի ձերբակալությունը: Նահր ալ Բարիդ պաղեստինյան գաղթաճամբարի մատույցներում մոտ մեկամսյա կատաղի մարտերից հետո Լիբանանի պաշտպանության նախարար Իլյաս Մուրրը հայտարարել էր, թե բանակը պաղեստինյան գաղթաճամբարում ոչնչացրել է «Իսլամական Ֆաթհ»-ի բոլոր դիրքերը: Բանակի եւ գրոհայինների միջեւ բախումների հետեւանքով զոհվել էր 86 զինծառայող եւ 300-ից ավելի գրոհային:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play