ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿԱՐՄԻՐ ՄԶԿԻԹԻ ԳՐՈՀԸ.<br /> ՍՊԱՆՎԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿԱՐՄԻՐ ՄԶԿԻԹԻ ԳՐՈՀԸ.
ՍՊԱՆՎԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

  • 10-07-2007 21:20:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 10-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում սկսված Կարմիր մզկիթի գրոհը շարունակվում է: Մզկիթում կառավարության զորքերին շարունակում են դիմադրություն ցույց տալ մի քանի հարյուր իսլամիստ ուսանողներ եւ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության ու «Թալիբան» շարժման հետ կապ ունեցող գրոհայիններ: Մզկիթի գրոհը սկսվել էր այսօր առավոտյան: 8 ժամ անց զինվորականների ձեռքն էր անցել մզկիթի տարածքի 70%-ը: Մնացած մասը շարունակում է մնալ լավ զինված գրոհայինների ձեռքում, որոնք որպես կենդանի վահան են օգտագործում պատանդներին: Տեղեկությունների համաձայն, հանձնվել է 50 գրոհային, նույնքան էլ` սպանվել: Կա նաեւ 15 զոհ զինվորականների կողմից: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, սպանվել է իսլամիստների առաջնորդ Աբդուլ Ռաշիդ Գազին: Հիշեցնենք, որ Կարմիր մզկիթը Պակիստանի ոստիկանության եւ զորքերի կողմից հուլիսի 3-ին շրջափակվել էր մզկիթի մեդրեսեի ուսանողների եւ ներքին զորքերի ստորաբաժանման միջեւ տեղի ունեցած բախումից հետո, ինչի հետեւանքով զոհվել էր 12 եւ վիրավորվել 150 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play