ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ<br /> ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 28-06-2007 22:56:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց հետ: Վենեսուելայի նախագահի այցելության գլխավոր նպատակը Ռուսաստանի հետ սուզանավեր եւ հակաօդային համակարգեր ձեռք բերելու պայմանագրերի քննարկումն է: Նախկինում Վենեսուելան Ռուսաստանից գնել է 3 միլիարդ դոլարի սպառազինություն, այդ թվում` ռազմական ուղղաթիռներ, ՍՈւ-30 կործանիչներ եւ Կալաշնիկով տիպի 100 հազար հատ ինքնաձիգներ: Ինչպես տեղեկացնում է «Իտառ Տասս»-ը, Մոսկվայում Ուգո Չավեսը չի բացառել Վենեսուելայում ատոմային էներգետիկայի զարգացման հավանականությունը. «Ով գիտե, հնարավոր է, որ Վենեսուելան գնա այդ ուղղությամբ»,- հայտարարել է Չավեսը: Վենեսուելայի նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ «ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ինքը չպետք է կառավարի աշխարը: Հանուն խաղաղության նա պետք է իր զորքերը հանի Իրաքից եւ հրաժարվի Իրանի վրա հարձակումներ գործելուց: Իրանը ազատ երկիր է եւ խաղաղ ատոմային էներգետիկայի զարգացման իրավունք ունի»: Նշվում է նաեւ, որ Չավեսը այցելելու է Բելառուս եւ Իրան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play