ԲԱՂԴԱԴ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի ոստիկանության
աշխատակիցները հունիսի 28-ին Բաղդադից ոչ հեռու հայտնաբերել են 20
գլխատված մարդկանց մարմիններ:
Դիակները հայտնաբերվել են Տիգրիս գետի ափին` Բաղդադի հարավում
գտնվող Սալման Պակ շրջանում:
Ըստ նախնական տվյալների, բոլոր գլխատվածները արական սեռի
ներկայացուցիչներ են: Ոստիկանությունը ենթադրում է, որ այդ
զանգվածային սպանության հետ կարող է առնչություն ունենալ «Ալ
Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը:
Նշենք նաեւ, որ այսօր առավոտյան Իրաքի մայրաքաղաքում տեղի
ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 25-ի: